«Երեկ ԱԺ-ում հերթական անգամ ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի ստի եւ դեմագոգիայի հերթական հրավառությանը: Նստած տեղդ ուղղակի քարանում ես ու ապշում, թե մարդու ներքին զսպանակները որքան թույլ պիտի լինեն եւ անկեղծության, բարոյականության հետ որքան խնդիր պետք է ունենաս, որ ինքդ քեզ հերքես այն պարագայում, երբ համացանցում կան այդ նյութերը: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է բանավոր պայմանավորվածություններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա բեմելը ամբողջությամբ ինքն իրեն հերքում էր ու միջազգային հեղինակության մասին չենք կարող խոսել, որովհետեւ դրանք խայտառակության դրսեւորումներ են:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ դուրս է գալիս միջազգային պատվիրակությունների կազմից: Այս առնչությամբ Գալստյանն ասաց. «Երբ որ իմ գործընկերները չունեն Հայաստանի շահերը միջազգային հարթակներում պաշտպանելու հնարավորություն, մեզ այդ պարագայում մնում է դադարեցնել մեր անդամակցությունը միջազգային կազմակերպություններին: Ես չեմ կարծում, որ դա զուտ ներքին խնդիր է: Մենք ինչ-որ իմաստով տուժում ենք, որովհետեւ Հայաստանի ողջ ներկապնակը չի ներկայացվում, բայց երբ դատական իշխանությունը ինքն է դարձել ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի քիմքի, սրտի դատական իշխանությունը եւ կորցրել է իր լիակատար անկախությունը, այս պարագայում այլեւս պայքարի ձեւ…»:
Կարդացեք նաև
Իրենց այդ քայլը Լիլիթ Գալստյանը բացատրեց միջազգային կառույցներին Հայաստանում կատարվող բռնաճնշումների մասին բարձրաձայնելու տարբերակ ու հնարավորություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ