Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների ետ զրույցում խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ ասաց. «Իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, ինչի մասին տարածվել է: Կխնդրեմ ինչպես միշտ պաշտոնական լրահոսին հետեւել, հավատալ, վստահել եւ ավելորդ խուճապ տարածող տեղեկատվություն չսփռել»:
Հարցին՝ հերքո՞ւմ եք, որ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ստեղծելու համար Մոսկվայից խումբ է եկել Հայաստան՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Մոսկվայից պարբերաբար տարբեր խմբեր կարող են գալ՝ իրենց խնդիրները քննարկելու: Մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց ձեր նշած սահմանազատման, սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի հրավիրվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ