Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջնագիծը 100% ապահովված լիներ, 1-2 օրվա ռազմական գործողությունների արդյունքում չէինք ունենա 6 զոհեր, 32 գերի, վիրավորներ». Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 09,2021 15:59

«Նրանք, ովքեր պնդում են, որ 100%-ով ապահոված է սահմանային անվտանգությունը, այդ թվում՝ սոցիալ-կենցաղային, կամ խորը պատկերացում չունեն՝ ինչ է իրենից ներկայացնում առաջնագիծը, կամ ունեն նպատակ մոլորեցնելու հանրությանը եւ վառ գույներով ներկայացնելու ստեղծված իրավիճակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանի գնահատականին, թե առաջնագիծը կահավորված է, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը:

Նա նշեց, որ երկու խնդիր կա այսօր. պատերազմից հետո նոր ձեւավորված բնագծի ձեւավորում, որը ենթադրում է ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտային մատակարարումներ իրականացնել թիկունքային ապահովման եւ սպառազինության առումով: Եվ երկրորդ խնդիրը՝ հետպատերազմյան իրավիճակի նոր իրողությունները ստիպում են ՀՀ եւ Արցախին կտրուկ վերանայումներ իրականացնել առաջագծում իրականացվող ծառայության հարցում, որը մինչ այս պահը չի իրականացվել. «Իշխանության որոշ շրջանակներ կարծում եմ, նպատակային ձեւով, փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել կենցաղային մակարդակում, օրինակ, վրանները բուդկաներով փոխարինելու տեսանկյունից, կամ փորձում են ցույց տալ, որ եթե մեկ դիրքում կան բետոնե պատնեշներ, ուրեմն մենք ունենք ամուր դիրքեր: Սահմանային ենթակառուցվածքը ենթադրում է ցանկացած պայմաններում պաշտպանական, հակահարձակողական, հարձակողական գործողություններ վարելու հնարավորություններ: Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները այդ խնդիրը որեւէ ձեւով չեն լուծել: Եթե լիներ 100% ապահովվածություն, մեկ-երկու օրվա ռազմական գործողությունների արդյունքում չէինք ունենա 6 զոհեր, 32 գերի, վիրավորներ: Ցավալիորեն, այս իրավիճակը հերթական քննությունն էր, որն արձանագրեց, որ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են այս ընթացքում ու այն հավաստիացումները, որ տվել են իշխանությանը, որեւէ աղերս չունեին իրականության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031