Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի ֆեյսբուքյան գրառումը
Անկեղծ ասած՝ հույս ունեի, որ գոնե Արցախում նման որոշում չի ընդունվի: Բայց սխալվեցի: Հիմա խորհրդարանն իր խոսքը պիտի ասի: Էլի հույս ունեմ: Հիշեցման կարգով նաև մեջբերեմ ՀԱԵ Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների դիմումը ՀՀ ԱԺ-ին այս հարցով (թերևս արդեն կարող ենք սա համարել նաև դիմում ԱՀ ԱԺ-ին). «Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում:
Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական:
Այսու դիմում ենք Ազգային ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։
Կարդացեք նաև
Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»: