Ռուս զինծառայողների Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործունեության շրջանակում կենտրոնացած են ռազմագերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրագործման և այլ տեսակ մարդասիրական խնդիրների լուծման վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը:
«Կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկումից բացի՝ մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգման վրա, այդ թվում, բարեհաջող կերպով լուծվում են մարդասիրական բնույթի հարցեր»,- ասել է Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ այդ խնդիրներից առավել կարևոր են «տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, զոհվածների մարմինների որոնումը, մարդասիրական բեռների անվտանգ տեղափոխման ապահովումը, ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ