Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Հարավային Կովկասի հարցով 3+3 ձևաչափին: Վրաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ վերահաստատվում է, որ այդ երկիրը չի մասնակցի Մոսկվայում դեկտեմբերի 10-ին նախատեսվող հանդիպմանը:
«ԱԳՆ-ն բազմիցս արձանագրել է իր հստակ դիրքորոշումը տարածաշրջանային գործակցության «3+3» ձևաչափի նախաձեռնության հարցում: Այդ մասին խոսել է նաև արտգործնախարարը խորհրդարանում իր վերջին ելույթում: Մենք չենք դիտարկում մասնակցությունը նշված ձևաչափին, հետևաբար, Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին նախատեսվող հանդիպմանը»:
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը հաստատել է այդ ձևաչափին փոխարտգործնախարարների մակարդակով մասնակցությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ