Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Մանուկյանը հայհոյանք է գրում, Խամոյանն էլ վիրավորանք է գրում մեր նկարների տակ»․ Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 09,2021 14:54

«Ինչ-որ քաղաքացիների կողմից դագաղների, սեւ ժապավենների դեպքը ես անձամբ եմ նույն օրը քննադատել․․․Գեղամ Մանուկյանը երկար ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է գրում ֆեյսբուքում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց․ «Ագնեսա Խամոյանը իմ եւ մյուսների նկարների տակ վիրավորանք է գրում։ Ու դուք եկել այստեղ վիրավորանքի մասին եք խոսո՞ւմ։ Պարոն Աղվան Վարդանյան, եթե ձեզ թվում է, թե գեղարվեստական ձեւակերպումներով կարող եք քողարկված վիրավորանքներ հնչեցնել եւ մնալ անպատասխան, սխալվում եք»։

 

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։

«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: ՔՊ-ականները դեմ են արտահայտվում առաջարկին։

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն էլ իր հերթին հայտարարեց․ «Դագաղներն ու պսակները ներքաղաքական կյանքում հայտնվել են ոչ թե 2018թ-ին, այլ 2008թ․-ի նախընտրական քարոզչության ժամանակ, պարոն Հայկ Մամիջանյան, երբ մի խումբ երիտասարդներ դուդուկ էին փչում ու նվագում թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի պատուհանի տակ»։

Ջուլհակյանը նաեւ հույս հայտնեց, որ ընդդիմությունն իր գործընկեր Գեղամ Մանուկյանին կասի․ «Գեղամ, սիրուն չէր այն, որ դու ընտրություններից առաջ որոշեցիր մայր հայհոյել մի քանի հարյուր հազար քաղաքացու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031