Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հավատում, թե Փաշինյանի մարմնի մասերն ուտելու ցանկություն հայտնող «ֆեյքերն» իրական քաղաքացիներ են»․ Մամիջանյան

Դեկտեմբեր 09,2021 14:46

«Այս իշխանությունն իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ եւ սեւ ժապավեններ կապելով։ Իմ տեղեկություններով՝ այդ ամենի կազմակերպման ծանր բեռը ստանձնած քաղաքական գործիչը հիմա այստեղ է նստած»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ՔՊ-ին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Ժամանակը գա՝ դա հանրայնացվելու է, բոլորս իմանալու ենք։ Նոյեմբերի իննից հետո Հանրապետության հրապարակում հեռարձակվում էր տեսանյութ, որում իմ գլուխը ջարդելու առաջարկ էր հնչում։ Դուք չգիտե՞ք դա, չեք հիշո՞ւմ, թե տեղյակ չէիք, թե ինչ է ցուցադրվում այդ էկրանին․․․հետո պարզվեց, որ դա ասող զինծառայողը մատուցող էր, զինծառայող չէր։ Մեղքի տակ չընկնեմ, գուցե իսկապես զինծառայո՞ղ էր»,-հարցադրումներ արեց պատգամավորը։

 

Նա շեշտեց, որ գործող իշխանությունն է հայտնի իր համացանցային «ֆեյքերով»․ «Հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերն ուտելու ցանկություն հայտնող «ֆեյքերն» իրականում քաղաքացիներ են եղել։ Ոչ, մեր հանրությունն այդպիսին չի։ Դա ուղղորդված «ֆեյքային» արշավ է։ Մինչեւ այսօր մեր հրապարակումների տակ մեր ազիզը թաղող «ֆեյքային» գրոհներ են…պսակներով, անեծքներով, «ֆեյքերով» եկածը վաղ թե ուշ այդպես էլ գնալու է»։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։

«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: ՔՊ-ականները դեմ են արտահայտվում առաջարկին։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն այսպես արձագանքեց Մամիջանյանին․ «Ոմանք իշխանության են եկել իրական պսակներով ու դագաղներով, որոնց մեջ նախկինում կենդանի քաղաքական գործիչների դիակներ էին։ Քաղաքացիները ցուցադրական ակցիաներով են դրան պատասխանել։ Թվարկե՞մ քաղաքական սպանությունները։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մարմնի մասերն ուտելու պատրաստ «ֆեյքերին», ապա ես պատկերացնում եմ այն ընդդիմադիրների դեմքերը, որոնք նստած դա գրում են՝ մտածելով, որ գործընկերներն ԱԺ-ում ասելու են՝ ա՜յ, սա է ձեր աջակիցների մակարդակը․․․բանական մարդը չի կարող նման բան գրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031