Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր գլխացավանքը 3+3-ը չէ, մեր գլխացավանքը Նիկոլն է». Աննա Մկրտչյան

Դեկտեմբեր 09,2021 14:21

«Երեկ Նիկոլ Փաշինյանի արած որեւէ հայտարարություն չուներ իրավական, քաղաքական, դիվանագիտական հենք կամ որեւէ հաղորդագրություն Հայաստանի կողմից ուղղված ո՛չ ներքին, ո՛չ արտաքին լսարանին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը չի հերքել բանավոր պայմանավորվածությունների մասին հիշեցումը. «Նշումներ էր անում նոթատետրում Ալիեւի հետ զրույցից, որը, իր կարծիքով, դրական ազդակ է: Իմ հարցին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը դնում է պարտավորություն՝ ապահովելու Ադրբեջանի եւ Նախջեւանի անխոչընդոտ կապը եւ այդ կապի ապահովումը որեւէ կերպ հայկական անվտանգային համակարգի հսկողության ներքո չէ, երրորդ երկրի կողմից է վերահսկվելու, եթե սա միջանցք չէ, ի՞նչ է: Այս անձնավորությունը էլի չգիտես ինչերից է խոսում: Ցանկացած ֆորմատ՝ կլինի դա 3+3, անգամ Մինսկի խմբի համանախագահներ, ես համարում եմ, որ ՀՀ-ն այնտեղ ներկայացուցիչ չունի: Որեւէ կերպ հնարավոր չի համարել, որ ՀՀ շահը բանակցություններով, բանակի հզորացմամբ կարող է Նիկոլ Փաշինյանի օրոք պահպանվել, ես դա բացառում եմ: Մեր գլխացավանքը 3+3-ը չէ, մեր գլխացավանքը Նիկոլն է: Երբ որ դրանից ազատվենք ու մնացած բոլոր ձեւաչափերում ունենանք ՀՀ ներկայացուցիչ, այդտեղ կարող ենք բովանդակային քննարկումներ իրականացնել: Ցանկացած քննարկում անիմաստ է, եթե այն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Մենք ներկայացուցիչ չունենք որեւէ ֆորմատում, ուզում է 3+3 լինի, ուզում է վաղը համանախագահների հետ հանդիպում լինի, ուզում է Սոչիում հանդիպում լինի, նույնն էլ Բրյուսելում, դուք համարում եք, որ մենք այնտեղ ներկայացուցի՞չ ունենք»:

Ըստ Աննա Մկրտչյանի, Արցախի էջը փակել են ու հիմա իշխանությունները հայ հանրությանը խնդիր ունեն զուտ բացատրելու ու համոզելու, որ ՀՀ-ի շուրջ անվտանգային համակարգ պարտադիր չի լինի, նորմալ է, որ գերի են ընկել ՀՀ քաղաքացիներ, կարելի է այդ մարդկանց անվանել հանցագործներ ու իրենց վրայից գցել գերիներին վերադարձնելու պարտականությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031