Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

E-gov.am եւ govtravel.am կայքից բաց տեղեկություն ստանալու հնարավորությունը սահմանափակվեց

Դեկտեմբեր 09,2021 13:56

Կառավարությունն այսօր նիստում որոշում կայացրեց սահմանափակել e-gov.am եւ govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը՝ պատճառաբանելով անվտանգային խնդիրները: Ըստ նախագծի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են կայքերում առկա բաց եւ ուղիղ հասանելիությամբ տեղադրված պետական տեղեկություններին:

«Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության եւ կարեւորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ եւ երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական եւ այլ վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի»,-ասված է նախագծում:

Հիշեցնենք, որ, մասնավորապես` govtravel.am կայքում զետեղված է պաշտոնատար անձանց գործուղումների՝ ավիատոմսերի ամրագրման եւ դուրս գրման վերաբերյալ տեղեկատվություն:

Այս պահին govtravel.am կայքն արդեն սահմանափակումով է գործում:

Նախագծից նաեւ տեղեկանում ենք, որ հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը եւ բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության ուղիղ հասանելիությունը:

Ինչ վերաբերում է տեղեկատվություն ստանալու սահմանափակմանը, կառավարությունը հորդորում է համապատասխան տեղեկությունների ստացումն իրականացնել հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:

E-gov.am կայքում էլ փոփոխություն է կատարվել «Ռեեստրներ եւ ցանկեր» բաժնում, որտեղ տեղադրվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, որը թարմացվում է յուրաքանչյուր ամսվա համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Տեղեկատվությունը պարունակում է արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագիրը, շահագործող անձի անունը, գտնվելու վայրը, գրանցման ամսաթիվը, պետական ռեգիստրի համարը:

Մեկ այլ կետով էլ նշյալ կայքում տեղադրվում են ընդերքի պաշարների մասին տեղեկանքները, որոնք թարմացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից: Ընդերքի պաշարների վերաբերյալ տեղադրվում են օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների, օգտակար հանածոների ուսումնասիրության համար տրամադրված հանքային իրավունքների եւ ստորերկրյա ջրերի հանքաարդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների մասին տեղեկանքները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031