Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմահայրենասիրական հ/կ-ի ջոկի հրամանատարի կողմից ջոկի 11 անդամների աշխատավարձը հափշտակելու դեպքի հարուցված քրեական գործը ԱՀ ՔԿ վարույթ է ընդունվել

Դեկտեմբեր 09,2021 13:41

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021թ. նոյեմբերի 02-ին, իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200.000 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2,200.000 ՀՀ դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

❗️Նախաքննությունը շարունակվում է:

❗️Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031