Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմա բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն, սենց բան ո՞նց կարելի է». Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 09,2021 13:11

Ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմներ ամրագրելու նպատակով, այսօր կառավարութան նիստում որոշվեց Քաղաքացիական օրենսգրքում եւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարել: Ըստ նախագծի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը կբացառվի եւ ցանկացած շինության կառուցումը կկատարվի բացառապես իրավասու մարմնի թույլտվությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կադաստրի կոմիտեն ներկայում իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներ, որպեսզի ունենան ՀՀ-ում իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ. «Մենք չենք կարող ասել, որ այսօրվանից այս պահին գոյություն ունեցող ապօրինի շինությունները քանդվում են, որովհետեւ հասկանալի է, որ պետք է որոշակի ժամանակային լագ թողնել»:

Նիստին ներկա Սուրեն Թովմասյանը, որը ղեկավարում է Կադաստրի կոմիտեն, ասաց, որ դաշտային ամբողջ աշխատանքներն ավարտված են եւ հիմա գտնվում են տվյալների մշակման փուլում։

Ըստ Փաշինյանի, ժամկետները պետք է շատ հստակ լինեն՝ որ օրվանից չեն կարող իրականացանել ապօրինի շինարարություն, եւ այն չպետք է մեծ լինի, որպեսզի ապօրինի նոր շինություններ չիրականացնեն՝ նախքան օրենքի ուժի մեջ մտնելը. «Հիմա մենք այս քննարկմամբ խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն, սենց բան ո՞նց կարելի է անել, չի կարելի նման բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք, բայց երաշխավորում եմ, որ ձեր նշած երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություն կսկսվի»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձեւավորել, որ ամենօրյա ռեժիմով բոլոր համայնքներից տեղեկություններ ստացվեն։ Բացի այդ՝ որոշում կայացվեց նախագիծը անհետաձգելի ճանաչել, արտահերթ Ազգային ժողովի նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով նախագիծն ընդունել։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031