Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրամանատարը քաղաքական հետապնդումների զոհ է, ուրեմն և՝ քաղբանտարկյալ». Աշոտ Երկաթի պաշտպանության խորհուրդ

Դեկտեմբեր 09,2021 13:15

Հայտնի է, որ ս. թ. դեկտեմբերի 1-ին դատախազության միջնորդության հիմքով ՀՀ  Վերաքննիչ դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվեց արցախյան 3 հերոսամարտերի մասնակից, հաղթանակած «Սիսական»  ջոկատի լեգենդար հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):

Հաղթանակներ կերտած հրամանատարը շուրջ մեկ տարի գտնվում էր դատական հետապնդումների մեջ և ի վերջո իշխանությունները, բազմաթիվ փորձերից հետո հասան իրենց իրական նպատակին՝ հրամանատարին կալանավորելուն, իսկ իբրև իրենց վարքագծի քողարկում ընտրեցին կեղծ «ապօրինի զենք-զինամթերք» պահելու մեղադրանքը։

Այս սարքովի մեղադրանքի սնանկությունը տեսանելի է անգամ ոչ մասնագիտական և անզեն աչքով, և հրամանատարը քաղաքական հետապնդումների զոհ է, ուրեմն և՝ քաղբանտարկյալ:

ՀՀ վայ-իշխանությունները փաստորեն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը, այն է՝ մեկուսացնել արցախյան հաղթանակը կերտած հերոսներին: Անթաքույց է, որ վերջնական նպատակը՝ Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացն ավարտելու ճանապարհին բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելն է:

​Սիրելի՛ հայրենակիցներ.

Հայրենիքի և նրա նվիրյալների ճակատագրի հանդեպ մտահոգությունը մեզ՝ «Ձայն հայրենեաց»  հայ մտավորականների և մշակույթի գործիչների շարժմանը, «Պահեստազորի սպաներ» շարժմանը, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ին, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությանը,  քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր բազմաթիվ գործիչներին մղել է ստեղծելու Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ:

Կոչով դիմում ենք Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին, ողջ հայությանը՝ սատարելու լեգենդար հրամանատարին:

Մեր նշանաբաններն են՝ «Ազատություն Աշոտ Երկաթին» և «Ձեռքերդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»:

Աշոտ Երկաթի պաշտպանության խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031