Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանը «զգուշավոր» գտնվեց․ JAMnews

Դեկտեմբեր 09,2021 12:44

JAMnews. Հաագայի դատարանը Երևանից ու Բաքվից պահանջել է կանխել ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու տարածումը։ Դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի հակընդդեմ հայցերի՝ հրատապ միջոց կիրառելու մասին որոշումները։ Մինչ բուն հայցի քննությունը` Հայաստանը պահանջել էր, որ Ադրբեջանը վերադարձնի հայ գերիներին, փակի Բաքվի «Ռազմավարի պուրակն» ու չոչնչացնի հայկական մշակութային կոթողները։

Հրատապ միջոցի կիրառման վերաբերյալ կայացված որոշումները ներկայացրել է դատավոր, դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն։

Անդրադառնալով հայկական կողմի՝ գերիների ազատ արձակման պահանջին՝ դատարանը նշել է, որ միջազգային հումանիտար իրավունքը սահմանում է՝ որևէ պետության կողմից ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն։

Հաագայի դատարանի որոշման մեջ, սակայն, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին խոսք չկա․ «Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ նրանք պահվում են Ադրբեջանում` իրենց ազգության կամ ռասայական խտրականության հիմքով»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծել էր, որ ՄԱԿ-ի դատարանն ամեն կերպ կփորձի զգուշավոր լինել իր որոշումներում։

«Դատարանը, կարծում եմ, կփորձի շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել, որպեսզի, անկախ իր կամքից, չհայտնվի օբյեկտիվ կանխակալության դիրքերում։ Կամ, որ չմեղադրեն դատարանին, թե կայացրել է որոշում, որով կանխորոշել է ապագա վճռի էությունը», — «Հանրային ռադիոյի» եթերում ասել էր Ղազարյանը։

Հաագայի դատարանի՝ վճիռ կայացնելուց րոպեներ առաջ միջազգային իրավունքի մասնագետին հաջողվել էր կանխատեսել հրապարակվող վճիռների բովանդակությունը․ «Դատարանը միայն իր իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում կկայացնի, օրինակ՝ ապահովել ռազմագերիների անվտանգությունը, բայց նրանց անհապաղ Հայաստան վերադարձնելու հարցով կասկածում եմ, որ նման որոշում կայացնի»։

Ղազարյանը կարծիք էր հայտնել, որ դատարանը երկուստեք կբավարարի Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունները։

Փորձագետը նշել էր, որ ի տարբերություն գերիների խնդրի՝ ամենայն հավանականությամբ, դատարանը որոշումներ կկայացնի հայատյացության քաղաքականության դադարեցման և պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031