Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի գիտություն Էդուարդ Աղաջանյանի․ այս նախագիծը Կարեն Կարապետյանն է մշակել»․ Ստամբուլյան

Դեկտեմբեր 09,2021 12:14

Ազգային ժողովի լիագումար նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում  էր «Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» կառավարության հեղինակած նախագիծը, որով, հիշեցնենք, մինչեւ 2024 հունվարի մեկը կերկարաձգվի բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մեծ/միջին/փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման/օտարման համար գործող արտոնության ժամկետը։

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի արտահայտած կարծիքը նախագծի առնչությամբ չվրիպեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ուշադրությունից։ Նա, այդ թվում հետևյալ բնորոշումը տվեց․ «Երեք տարիների ընթացքում ներկրված մեքենաների թիվը կազմում է այն ժամանակահատվածը, երբվանից որ մենք ընդունել ենք օրենքը․․․Փաստացի կարելի է արձանագրել, որ մեր կողմից ընդունված օրենքը երեք տարի առաջ շատ կոնկրետ ազդեցություն է ունեցել գործարարների որոշումների կայացման վրա։ 5000 էլեկտրամոբիլը խոսուն թիվ է»։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը դիմեց Էդուարդ Աղաջանյանին․ «Ի գիտություն Էդուարդ Աղաջանյանի՝ այն նախագիծը մշակվել է դեռեւս նախորդ կառավարության օրոք․ Կարեն Կարապետյանն է այն մշակել։ Սա իսկապես շուկայում էլեկտրամոբիլների ներկրման խթանիչ մեխանիզմ է։ Շատ ուրախ եմ, որ ձեր կառավարությունը եւս հավանություն է տվել նախագծին, եւ այն մտել է ուժի մեջ 2019թ․-ին։ 2018թ․-ին ներդրվել է տասներկու էլեկտրամոբիլ, իսկ 2019-2021թթ․ ունեցել ենք բավականին աճ՝ մոտ 5200 էլեկտրամոբիլ։ Նախագիծն իսկապես աշխատող է»։

Ապա «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը հայտարարեց․ «Նկատել եմ հետեւյալ օրինաչափությունը՝ ցանկացած բարեփոխում, որն ունենում է դրական եւ բացասական տարրեր, շատ հստակ հիշատակվում է, որ այն մշակվել է նախորդ իշխանության ժամանակ։ Իսկ այն նախագիծը, որը հանրությանը ներկայացնելու բացառապես դրական բաղադրիչ ունի, չեն ասում, որ նախորդ իշխանության ժամանակ  է մշակվել։ Դա արդեն սովորույթ է, որը կայուն իրացնում է այս իշխանությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031