Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում նման գործընթացներ սկսելով՝ հայկական կողմը նրան կստիպի վերադառնալ երկխոսության ոչ ռազմական հարթակ. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 09,2021 12:10

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սեպտեմբերի 16-ին վարույթ էր ընդունել Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի եւ դեկտեմբերի 7-ին կայացրեց առաջին միջանկյալ միջոցները: Դատարանը նույնաբովանդակ մեկական միջոցների իրականացման որոշում է կայացրել Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ, այն է՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների միջեւ դատավարության ընթացքում որպես միջանկյալ միջոց կանխել ռասայական ատելության հրահրումը:

Բանն այն է, որ Հայաստանի կողմից ներկայացված հայցը ՄԱԿ-ի դատարան մուտքագրվելուց հետո Ադրբեջանը շտապեց կրկնօրինակել Հայաստանին եւ օրեր անց՝ սեպտեմբերի 23-ին, հակընդդեմ հայցով դիմեց նույն դատարան:

Միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ նման գործընթացների մեկնարկը կարեւոր է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիա սանձազերծելու եւ պատերազմի ընթացքում բազմաթիվ հանցագործություններ վեր հանելու տեսանկյունից: Այն նաեւ որոշակի զսպող դերակատարություն պետք է ունենա ադրբեջանաթուրքական ագրեսիայի շարունակվող դրսեւորումները, նման փորձերը կանխելու առումով: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խաղաղ բնակչության դեմ ագրեսիան, այլեւ լայն թափով սկսել է ոչնչացնել եւ յուրացնել բռնազավթած հայկական տարածքների հարուստ հոգեւոր մշակութային ժառանգությունը:

Մյուս կողմից Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում նման գործընթացներ սկսելով՝ հայկական կողմը նրան կստիպի վերադառնալ երկխոսության ոչ ռազմական հարթակ՝ նպաստելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսմանը: Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը պարբերաբար շեշտում է, որ այդ ձեւաչափում բանակցությունները պետք է սկսվեն հատկապես հումանիտար խնդիրների կարգավորմամբ, ինչը սկզբի համար պակաս կարեւոր չէ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031