Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի լրագրողական համայնքին,
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին,
ՀՀ Գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին,
Կարդացեք նաև
Երևանում ԱՄՆ դեսպանությանը
Հարգարժան բարեկամներ,
Միացյալ Նահանգներ իմ այցը, որն իրականացվում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ամերիկահայ 8 կազմակերպությունների և մի շարք անհատների մասնակցությամբ և օժանդակությամբ, անցնում է իմ հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով:
Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից, որի մասին մանրամասնորեն կներկայացնեմ՝ Երևան վերադառնալուց անմիջապես հետո, դեկտեմբերի 11-ին: