Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է ՔՊ-ին. Հայկ Սարգսյանը վստահ է, որ Վարդենիսում էլ է իրենց՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ դառնալու. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 09,2021 10:58

Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանը մանրամասնեց, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Մարտիրոսյանն իրենց՝ ՔՊ-ին է աջակցել։ Բայց ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ստացվում է՝ երկո՞ւ թեկնածու ունեիք. հարցին պատգամավոր Սարգսյանն արձագանքեց. «Այո, կարող ենք նաեւ այդպես մեկնաբանել։ ՔՈ-ն մեզ չի ներկայացնում, բայց մեր շատ ընկերներ սատարել են ընտրված թեկնածուին՝ պայմանավորված ընկերական կապով ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իր ունեցած ավանդով ու ներդրումով, որ ազդել են արտահերթ ընտրության արդյունքների վրա»։

Ճշտող հարցին, թե իշխանությունը, փաստորեն, Գավառում նույնպես իր ներկայությունն ունի, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Գուրգեն Մարտիրոսյանի հետ նախկինում էլ, ապագայում էլ արդյունավետ են աշխատել ու դեռ աշխատելու են։ Հայկ Սարգսյանը վստահ է, որ Վարդենիսում էլ է իրենց՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ դառնալու։ Ինչպե՞ս արդյոք, մյուս երկու ուժերն արդեն կոալիցիա կազմելու մասին հուշագիր են ստորագրել. այս հարցին արձագանքեց. «Սպասեք, կտեսնեք, դեռ ոչինչ որոշված չէ։ Հնարավոր է՝ փոփոխվի ամեն բան, թող ավագանու նիստը լինի, կտեսնեք։ Ավագանու անդամներից կարող են փոխել որոշումն ու ձայնը տալ գործող քաղաքապետին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031