Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին մահացել է 27 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին մահացածների թիվը կազմել է 25 հազար 520, 2019-ին 21 հազար 603 մարդ է մահացել, այսինքն՝ այս տարի 1616-ով ավելացել է մահացածների քանակը:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Covid-19-ից մահացել է 3755 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում1431 մահվան դեպք է արձանագրված: Մեր երկրում Covid 19-ից հոկտեմբերին մահացել է 794 մարդ, իսկ սեպտեմբերին՝ 427, օգոստոսին՝ 203:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։