«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան», «էդ մարդիկ դասալքություն են արել» արտահայտություններին և դիտարկմանը, թե ԱԺ նախագահը փաստացի ՀՀ քաղաքացիների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել առանց մեզ հայտնի հարուցված քրեական գործերի՝ արձագանքեց. «Այդ մարդը հրապարակված զրույցի ընթացքում շատ ստեր է ասել: Նախ սկսենք նրանից, որ, որքանով ինձ հայտնի է, կամովին գերի հանձնվելու՝ ՔՕ 381 հոդվածով նույնիսկ հարուցված քրեական գործ չկա: Ի՞նչ է խոսում էլի. հարուցված քրեական գործ չկա նույնիսկ՝ արդեն մեղադրական վճիռնե՞ր է ասում:
Դա չի նշանակում, որ մենք բոլոր դեպքերում շատ նորմալ պետք է վերաբերվենք նրան, որ մարդիկ գերի են հանձնվում. դա ոչ բոլոր դեպքերում է, որ նորմալ է: Երբեմն իրապես դժվար է գնահատել, բայց ամեն դեպքում, այն խոսքերը, որոնք հնչել են Ալեն Սիմոնյանի կողմից, ընդունելի չեն»:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում