Լրահոս
Օրվա լրահոսը

«Արջը չափից դուրս ազատ է», կամ ինչպես ստեղծվեց Քաջարանի բանալին

Դեկտեմբեր 08,2021 23:45

«Քաջարանի բանալին» հուշարձան է Սյունիքի մարզում: Գտնվում է Կապան-Քաջարան մայրուղու վրա: Ստեղծվել է 1972 թ.-ին, հեղինակը և քանդակագործն է Մարատ Նուրիջանյանը:

Ավանդազրույցի համաձայն՝ հայոց թագավոր Արտավազդը թշնամիներից պաշտպանելու համար իր գանձերը թաքցնում է մի լեռան մեջ, և վայրն այն կոչում է Գանձասար: Գանձերի բանալին հանձնվում է լեռների տիրակալ արջին, որ բանալին փոխանցելու էր միայն նրանց, ովքեր այդ գանձերը կօգտագործեին ի նպաստ ժողովրդի: Գանձասարը լեռ է Զանգեզուրի լեռնահամակարգում, նրա լեռնաճյուղերից մեկի վրա, Քաջարան քաղաքի մոտ: Ընդերքը հարուստ է պղնձի և մոլիբդենի պաշարներով:

Պատմաբան Գրիշա Սմբատյանը «Սյունյաց երկիր» ամսագրում տպագրված իր հոդվածներից մեկում նշել է.  «Ողջակետի «Արջի» քանդակի տարբեր մեկնություններ կան: Մեր մեծատաղանդ հայրենակից Մարատ Նուրիջանյանը չի թաքցրել եղելությունը: Սկզբնապես քանդակը եղել է առանց բանալու: Ռաֆիկ Մինասյանը (կուսակցության Կապանի շրջկոմի առաջին քարտուղարը 1965 թ.-ից) ասել է արվեստագետին, որ «Արջը» չափից դուրս ազատ է, ոչինչ չի ասում, չի հուշում, և առաջարկել է կախել բանալին. «Դա կլինի մեր երկրամասի գանձերի բանալին: Բանալին «արջի» բերանից պիտի կախել, որպեսզի ոչ ոք, մեր ժողովրդից բացի, ոչ մի օտար չհամարձակվի խլել մեզնից մեր գանձերի բանալին»:

Արջի բանալին, հավանաբար հրազենի կրակահերթով, երբեմն անհետացել է, ի վերջո սրտացավ մարդանց միջոցով վերստին գտել իր տեղը:

Քաջարանի միջով հոսում է Ողջի գետը (82 կմ): Գետը արագահոս, տիպիկ լեռնային գետ է, ունի մեծ անկում: Ինտենսիվ էրոզիայի հետևանքով առաջացել է գեղատեսիլ «Արջի կիրճը»:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031