Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարություն եմ տվել իմ փաստաբաններին հայց նախապատրաստել զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող  հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին. Հովհաննես Մանուկյան

Դեկտեմբեր 08,2021 23:35

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում դադարեցնել ինչ-որ ապօրինի շինարարություն և այն կապել է իմ անվան հետ։ Ըստ էության չանդրադառնալով հայտարարության մեջ առկա փաստերի՝ իրականության հետ առնչություն չունենալու հանգամանքներին, հայտարարում եմ, որ արդեն հանձնարարություն եմ տվել իմ փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող  հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031