Արագածոտնի մարզի Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցի սան Ջոն Գալստյանը, ԽՍՀՄ կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության և բարի կամքի խաղերի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան 15-րդ միջազգային հուշամրցաշարում, 57 կգ քաշային կարգում զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը:
Շնորհավորում ենք Ջոն Գալստյանին և նրա մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաղթական գոտեմարտեր:
Արագածոտնի մարզպետարան