Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում, որտեղ ձայների քանակով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, իշխանության ղեկը մնալու է Ջեմմա Հարությունյանի ձեռքին։ Նա Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարն էր, ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «Արփի Ամասիա» դաշինքը։
Բանն այն է, որ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ․ քիչ առաջ այս մասին պաշտոնական հայտարարություն են տարածել․ «Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած և անցողիկ շեմը հաղթահարած «Ամասիա-Արփի» դաշինքն / 6 մանդատ/ ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը /3 մանդատ /այսօր պաշտոնապես հայտարարեցին միավորվելու և միասին համայնքի տեղական ինքնակառավարումը ստանձնելու մասին :Այսպիսով,Ամասիա համայնքի /19 բնակավայր/ ղեկավարումը կշարունակի Ջեմմա Հարությունյանը»:
Այս ընտրություններում մասնակցում էին երեք քաղաքական ուժեր, որոնցից երկուսի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի ստացած քվեները շատ քիչ թվաքանակով էին զիջում միմյանց, այս երկու ուժերն էլ հավասար՝ վեց մանդատ են ստանալու։
ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը, ստացել է քվեների 38,84 տոկոսը՝ 1215 ձայն, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը գլխավորում է Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, ստացել է քվեների 38,27 տոկոսը՝ 1199 ձայն և ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանի տեղակալը՝ Արթուր Մկրտումյանը, ստացել է 22,89 տոկոս՝ 717 ձայն։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ