«Մենք այդ ձեւաչափով կարող են հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձեւաչափերում։ Հարցը քննարկել ենք ՌԴ-ի հետ, ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են տեսակետը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանի երկրների 3+3 ձեւաչափի մասին։
«Եթե չեմ սխալվում, դեկտեմբերի տասին 3+2 կամ 3+3 ձեւաչափի նախնական նիստի նման հանդիպում է լինելու։ ՀՀ-ն մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի ձեւաչափով։ Հանդիպումը ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ փորձելու են տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ