«Մեզ ասում էիք՝ կանխեք պատերազմը․․․մինչեւ հիմա ձեր երկու քաղաքական ուժերը չեն հայտարարել՝ եթե 2020թ․-ին իրենք լինեին, կանեին այս-այս-այն, որ կանխվեր պատերազմը։ Ինչո՞ւ չեք ասում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պատերազմը կանխելու միակ ձեւը տարածքները տալն էր առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման․ «2018թ․-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Սա ձեր իշխանությունն է թողել։ Եթե սա դավաճանություն է, ձեր իշխանությունն է դավաճան։ Ավելին՝ 2016թ․-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, եւ Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները։ Կապացուցեմ ամեն տեղում։ Բոլորիդ ներկայությամբ փակ նիստում կդնեմ սեղանին․․․ի՞նչ եք գոռում։ Ոչ, իմ ժամանակը չի ավարտվել, ձերն է ավարտվել վաղուց։ Ղարաբաղը հանձնածներն այստեղ են նստած (բղավում է․-հեղ․)»։ Դահլիճում աղմուկ բարձրացավ:
Ապա Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանին, ՀՅԴ-ականներին հարցրեց՝ երբ Սերժ Սարգսյանն էր ասում, որ յոթ շրջանները պետք է հանձնել, ինչո՞ւ էին լռում․ «Դուք եք տվել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ