«Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածի մի հատվածում մաքսատան տեղադրումը Ադրբեջանի ռեակցիան էր: Մինչ այդ Ադրբեջանը փորձում էր Գորիս-Կապան ճանապարհը ներկայացնել որպես իր կողմից տրված ճանապարհ՝ միջանցքային տրամաբանությամբ, որի դիմաց ուզում էին ստանալ մեր կողմից տրվող ճանապարհ՝ միջանցքային տրամաբանությամբ: Այդ մաքսատան տեղադրումը բնականաբար ֆիզիկական առումով խնդիրներ է առաջացրել մեր քաղաքացիների համար, ի դեպ, ժամանակավոր, որովհետեւ նոր ճանապարհների կառուցումով կլուծվեն դրանք, բայց փաստարկային իմաստով միջազգային բանակցություններում այնքան էլ վատ փաստ չէ, որովհետեւ ոչ թե մենք մտանք Ադրբեջանի միջանցքային տրամաբանության մեջ, այլ Ադրբեջանը մտավ մեր ոչ միջանցքային տրամաբանության մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Նա ասաց, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը խորհրդային քարտեզներով ՀՀ սահմանի մեջ չի մտնում՝ երկրորդելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ռուբինյանն ընդգծեց, որ երբ ընդդիմադիրներն ասում են՝ ՀՀ-ն չունի սահման, դեռ պետք է սահմանագծում արվի, պարզվի, ձեռնտու չէ ՀՀ-ին, այն ձեռնտու է ագրեսիվ կողմին՝ Ադրբեջանին, որովհետեւ կասեն՝ սահման չունեք ու կզավթեն, ուստի հեղհեղուկ վիճակը խորացնելու է խնդիրը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ