«Սոչիում, այո, ես հաստատում եմ, որ եղել է ըմբռնում։ Ինչ-որ ասել եմ, վերահաստատում եմ։ ՀՀ-ի դիրքորոշումը, որը երեկ ամրագրել է ԱԳՆ-ն իր հայտարարությունում, արտահայտել եմ։ Այդ դիրքորոշման շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին հարցադրմանը։ Փաշինյանը նշեց․ «Ինչո՞ւ այդ պայմանավորվածությունը չի արձանագրվել։ Մհեր Գրիգորյանն այսօր պարզաբանել է։ Այո, հաստատում եմ, որ Սոչիի պայմանավորվածություններն արձանագրված են։ Դրանց շրջանակում մենք պատրաստ ենք գործելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ