Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դեպքում մենք կստանանք խաղաղության մանդատը»․ Մհեր Գրիգորյան

Դեկտեմբեր 08,2021 20:03

«Երկաթգծի հետ կապված բավականին ընդհանրական մոտեցումներ կան․ բանակցությունները Երասխից Հորադիս գծին են վերաբերում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ապաշրջափակման վերաբերյալ հարցադրմանը։

Նրա խոսքով՝ երկաթուղու նշյալ հատվածն ինքնուրույն հատված է․ «Այն նաեւ հնարավորություն է տալիս Իրանի հետ կապ ստանալ Երասխից։ Այն կապում է Վրաստանի երկաթգծի հետ, դառնում տարածաշրջանային նշանակության լուծում։ Սա ՀՀ-ի համար շատ կարեւոր հարց է։ Եթե մեկ լուծմամբ համաձայնեցվի, ապա այն կունենա տարածաշրջանային նշանակություն: Այդ դեպքում մենք կստանանք խաղաղության մանդատը, որի մասին խոսում ենք, որովհետեւ այդ ենթակառուցվածքով շահագրգռված են լինելու տարածաշրջանի բոլոր երկրները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031