«Կրկին հավաստեմ, որ մեր բանակցություններն ու քննարկումները հիմնված են նոյեմբերի իննի, հունվարի 11-ի եւ Սոչիի եռակողմ հայտարարությունների վրա։ Դրանց շրջանակից դուրս հարց չկա։ Բանավոր պայմանավորվածությունների մասին խոսելն անտեղի է»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հարց հղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Արմենուհի Կյուրեղյանը նշեց․ «Եթե չկան բանավոր պայմանավորվածություններ, ո՞ր գրավոր պայմանավորվածության հիման վրա են մեր զորքերը հետ քաշվել Կովսականից եւ Զանգելանից»։ «Մենք կատարում ենք այն կետերը, որոնց տակ ստորագրել ենք։ Շրջանակներից դուրս որեւէ բան չի կատարվում»,-վստահեցրեց Մհեր Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ