Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը հաստատեցին, որ կհանդիպեն գերիների հարազատների հետ

Դեկտեմբեր 08,2021 19:44

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկին՝ ասաց, որ պատրաստ է հանդիպել եւ խոսել գերիների հարազատների հետ, պատրաստ է նաեւ ընդդիմության հետ փակ հանդիպում ունենալ։ Նա առաջարկեց փոխադարձ համաձայնությամբ հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի 15-ից հետո, իսկ եթե ընդդիմությունը ցանկանում է դա անել ԱԺ-ում, ուրեմն կլինի ԱԺ-ում։

Այնուհետեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով հանդիպել գերիների հարազատների հետ, որովհետեւ վերջիններս զայրացած ու բարկացած են նրա խոսքերից։ «Ես այսօր համաձայնությունս տվել եմ։ Իրենք չեն համաձայնել այդ քանակով հանդիպել։ Քիչ առաջ համաձայնել եմ ավելի մեծ քանակով հանդիպելու։ Վստահ եմ՝ հանդիպումը շատ լավ կանցնի»,-հայտնեց Ալեն Սիմոնյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031