Սուտ է, որ իմ աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իմ աշխատասենյակում երեկ տեղի չի ունեցել ծեծկռտուք, զրույց, խոսակցություն: Ես իմ աշխատասենյակում նստած միայնակ, հանգիստ, կարդացել եմ լուր, թե ինչպես է իմ աշխատասենյակում ծեծկռտուք տեղի ունենում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ծեծկռտուք էր եղել ՀՅԴ-ական պատգամավորների օգնականների եւ ՔՊ պատգամավորների միջեւ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ օգնականներին հրավիրել են Ռուբինյանի սենյակ՝ սուրճի ու դռան հետեւում դարանակալած 20 հոգով ծեծել նրանց:
Ռուբինյանն ասաց, որ երբ աղմուկ է եղել ու միջադեպ, առաջին հերթին դուրս է եկել եւ իր երկու օգնականներին հրավիրել ներս. «Երիտասարդ աղջիկներ են, որպեսզի չլսեն այդ խայտառակ հայհոյանքները: Հետո մնացած մարդկանց մի մասին կանչեցի իմ սենյակ, որպեսզի կրքերը դադարեն»: Այսինքն, Ռուբինյանը հերքում է, որ իր աշխատասենյակ են հրավիրել սուրճի պատրվակով եւ ծեծել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ