Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն պնդումը, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար երկրորդ թեկնածուի տպավորություն ստեղծելու համար ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իրեն համոզել է հետին թվով գրանցվել, քանի որ ինքը Հովհանիսյանի դոկտորականի խնջույքի թամադան է եղել, Արծրունի Սահակյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Խնջույքի պահը ճիշտ է, բայց որ դիմել են, համոզել, որ դիմեմ, նման բան չի եղել: Որ հայտը չեղարկվել է, նոր տեղեկացա… Բա եթե ինձ խնդրել են, որ դիմեմ, դիմել եմ, որ կրակը գցե՞ն ինձ»:
Նա հայտնեց, որ սովորության համաձայն վերջին պահին՝ դեկտեմբերի 1-ին է էլեկտրոնային տարբերակով ուղարկել փաստաթղթերը, նույն օրը նաեւ փոստով ուղարկել է թղթային տարբերակը, եւ կտրոնն էլ պահում է:
Արծրունի Սահակյանը հավելեց, որ քանիցս գնացել է ԵՊՀ, սակայն այնտեղ չի հանդիպել խորհրդի այն անդամներին, որոնք իրավասու են իր թղթերն ընդունելու. «Անձամբ էլ եմ գնացել, հանդիպել եմ աշխատակազմի ղեկավարին, գիտքարտուղարին, բայց չեմ գտել խորհրդի քարտուղարին, ինքը ներկա չի եղել, եւ ես մտածել եմ, որ էլեկտրոնային եղանակով ուղարկելն արդարացված է: Թող ներկա լինեին, առձեռն փոխանցեի: Ինձ նաեւ չեն հիմնավորել, թե հայտս ինչու է չեղարկվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ