Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատի տվեք, կապացուցենք»․ Փաշինյանը «Հայաստան» դաշինքին մեղադրեց Ադրբեջանին ներկայացնելու մեջ

Դեկտեմբեր 08,2021 18:44

«Քանի որ «Զանգեզուրի միջանցք» կոչվողն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, խիստ վտանգավոր է ՀՀ-ի համար։ Ենթադրելի է, որ կարող են լինել սպառնալիքներ եւ ճնշումներ։ Այն թուրքական աշխարհը միավորող պորտալարի դեր պետք է կատարի։ Եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ խնդիրը հնարավոր չլինի կարգավորել բանակցություններով, եւ լինի պատերազմի սպառնալիք, դուք, գիտակցելով պահը, պատրաստ կլինե՞ք հրաժարվելու ձեր պաշտոնից, որպեսզի թույլ չտաք պատերազմ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Փաշինյանը պատասխան հարցադրում հնչեցրեց․ «Նախ ուզում եմ իմանալ՝ դուք ո՞վ եք եւ ո՞ւմ եք ներկայացնում այս դահլիճում, երբ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ։

Դուք այսօր ձեր հարցով ներկայացնում եք Ադրբեջանը։ Չեմ վախենա ասել։ Դա ինձ համար հստակ է։ Ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ ՀՀ-ում կան ազդեցության ցանցեր։ Հենց հիմա մենք տեսանք նման ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը։ Դուք ԱԺ դահլիճում ադրբեջանական նարատիվ տարածողն եք։ Զարմացած չեմ։ Ձեր քաղաքական ուժի առաքելությունն օտար քաղաքական նարատիվ զարգացնելն է։ Ձեր խորհուրդ եմ տալիս դատի տալ, եւ մենք առիթ կունենանք ապացուցելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031