Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Ազգային պաշտպանության վավերացման օրինագիծը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին

Դեկտեմբեր 08,2021 17:20

Դեկտեմբերի 7-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) ողջունեց 2022թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) վերջնական տարբերակի բովանդակությունը, որով կոչ է արվում անհապաղ «ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց», որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կողմից:

Օրինագիծը պահանջում է զեկույց ներկայացնել անցյալ տարվա աշնանը հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի լիակատար աջակցությամբ սանձազերծված պատերազմի վերաբերյալ։

Զեկույցը պետք է ներառի.
1. «Կիրառված Միացյալ Նահանգների սպառազինության համակարգերի կամ վերահսկվող տեխնոլոգիաների օգտագործման գնահատում»,

2. «հակամարտությունում օտարերկրյա դերակատարների նկարագրությունը», ներառյալ՝ «ռազմական գործունեությունը» և «օտարերկրյա մարտիկներին հավաքագրելու կամ աշխատանքի ընդունելու» ջանքերը և

3. 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ցանկացած խախտում «ներառյալ՝ ռազմագերիների կալանավորումը»:

Օրինագծում հայտարարվում է նաև, որ Կոնգրեսի կարծիքն է, որ

1. պահպանվեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային օրենքով սահմանված պարտավորությունները,

2. «ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքներից» զերծ մնալու կարևորությունը և որ

3. Միացյալ Նահանգները պետք է կրկնապատկի իր ներգրավվածությունը «Մինսկի խմբի հետ՝ հստակեցնելու այդ պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը և դիվանագիտական առաջընթացն առաջ մղելու համար»։

«Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ վերջնական քննարկումն անցած օրինագծի բովանդակությունը հստակեցնում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի դեռևս պատանդ պահվող բոլոր ռազմագերիներին»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Զեկույցը լրացուցիչ լույս կսփռի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի վրա»,– հավելեց նա։ «Մենք գնահատում ենք ջանքերն ու աջակցությունը Ներկայացուցիչների պալատի ու Սենատի անդամների, ովքեր մեզ հետ են եղել այս ճանապարհի ամեն քայլափոխին»,- եզրափակեց Խալոյանը։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031