Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Էրիկ Խաչատրյանը դեռ տարվա սկզբին մեր զրույցում ասել էր, որ իր սահմանած ռեկորդները նվիրելու է անմահացած տղաների վառ հիշատակին։ Խոստացավ և կատարեց։
Պարտադիր զինվորական ծառայության մեջ է գտնվում, իսկ այս ընթացքում սահմանել է երեք ռեկորդ՝ առաջինը բանակայինների, իսկ մյուս երկուսը՝ դյուցազնագրքի և ուժային եռամարտի ՀՀ ռեկորդներ։
Ինչպես մեզ հայտնեց Էրիկ Խաչատրյանը, գրանցած ռեկորդների տեսանյութերը ուղարկվել են Գինեսի ռեկորդների հանձնաժողով` դրանք գրանցելու համար։
Կարդացեք նաև
Նա իր խոսքում նշեց, որ ընդգրկվել է հավաքականի կազմում, որպեսզի ՊՆ թույլտվությամբ նախապատրաստվի և մասնակցի 2022 թվականի ապրիլին կայանալիք աշխարհի առաջնությանը։
-Հաջողություններիս համար շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ ՀՀ Դյուցազնագրքի հիմնադիր Վարդան Թովմասյանին և ՀՀ Պաուերլիֆթինգ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, նաև շնորհակալություն եմ հայտնում իմ հրամանատարական կազմին, որ մեծ ներդրում են ունենում սպորտային նվաճումներիս ճանապարհին,-Aravot.am‐ի հետ զրույցում ասել է Էրիկ Խաչատրյանը։
Խոսելով ծառայության մասին՝ նշեց, որ չպետք է մեկը մյուսին զիջի` ծառայությունն ու առաջնությունները, այլ պետք է համընդհանուր ուժերով նոր հաղթանակի դժվարին ճանապարհով ընթանանք և հաջողենք։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ