Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջապես մեր գերիների ծնողները զգացին, որ բարոյական որևէ տաբու չունեցող իշխանության կողմից խաբված են». Դավիթ Ջալալյան

Դեկտեմբեր 08,2021 17:08

«Վերջապես մեր գերիների ծնողները զգացին, որ բարոյական որևէ տաբու չունեցող իշխանության կողմից խաբված են»,-«Հայելի» ակումբում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով գերիների հարազատների բողոքի գործողություններին: 

Ըստ նրա՝ եթե այս զգացողությունը գերիների հարազատներն ունենային մեկ տարի առաջ` գուցե բոլորովին այլ կերպ կզարգանային իրադարձությունները:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին , թե ինքը համարում է, որ այդ գերիներն իր համար չկան՝ նա ասաց. «Գործ ունենք ֆրանսահայ մեր հայրենակիցներին մոլորեցնելու հերթական փորձի հետ, ապացուցենք, որ այս իշխանությունն ուներ բազմաթիվ հնարավորություններ գերիների հարցը լուծել, բայց դա չի արել»:

Ըստ նրա՝ ադրբեջանցի հանցագործներին վերադարձնելը Իլհամ Ալիևի պատվի հարցն էր, որն արեցին ՀՀ իշխանությունները: Նա ասաց. «Այդ պահին, երբ ադրբեջանցի գերիներին վերադարձնում էին, զուգահեռաբար հայ ազատամարտիկներին առ այսօր նաև Բաքվի դատարաններում դատում են իբրև Բաքվի հանցագործներ: Այս իշխանությունն ուներ հնարավորություն առնվազն գոնե երեք մարդասպանի դիմաց ստանալ մեր գերիներին: Բայց դա չեն արել: Նրանք այսօր Բաքվի բանտում են: Բազմաթիվ հնարավորություններ են եղել գերեվարելու ադրբեջանցի զինծառայողների և փոխանակելու մեր գերիների հետ: Այդ ճանապարհով էլ չեն գնացել»:

Ըստ Դավիթ Ջամալյանի՝ գերիների խնդիրն այս իշխանության համար եղել է ոչ թե իշխանությունը պահելու միջով, այլ ավելին, բրիտանաթուրքական սցենարը կյանքի կոչելու միջոց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031