Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:
«Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանում վերջին շրջանում տիրող իրավիճակը, այդ թվում եռակողմ հայտարարությունների իրականացումը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3+3» համագործակցության հարթակի իրականացման շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ