Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԺ միջանցքներում ազատ պտտվելու փոխարեն պետք է որ ՔԿՀ-ներում հիմա պատիժ կրեին». Էդուարդ Աղաջանյան

Դեկտեմբեր 08,2021 16:32

«Միջադեպի գլխավոր հերոսը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի օգնականն է, հանդիսանում է մի մարդ, որն անցնում է նոյեմբերի 9-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով եւ «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձով է նա մեղադրյալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Ես չեմ մեղադրում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նման մարդկանց իրենց օգնական նշանակելու հարցում։ Ավելի շատ դժգոհ եմ իրավապահ մարմիններից, որովհետեւ ենթադրվում է, որ նման խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք ԱԺ միջանցքներում ազատ պտտվելու փոխարեն պետք է որ ՔԿՀ-ներում հիմա պատիժ կրեին»,-հավելեց Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր իշխանությանը դիմելով՝ կատարվածն իրենց հանդեպ կազմակերպված խուլիգանություն որակեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Իմիջայլոց, ի՞նչ նորություն կա կեղծ (ֆալյշ) պապիկից….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031