ԱՀ կառավարությունը հավանություն է տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել խորհրդարան՝ քննարկման:
Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում 2022 թվականից Ամանորն ու Ծննդյան տոները դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր:
Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի 3-ին: