Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միգուցե դա հայհոյանք չէ, այլ գնահատական կամ իրականության արձանագրում. Բագրատ Եսայանը՝ իրեն մեղսագրվող արտահայտության մասին

Դեկտեմբեր 08,2021 16:09

«Բ…-ի տղա Նիկոլ» բնորոշումը սեռական բնույթի հայհոյանք չէ, քանի որ այն սեռական բնույթի որեւէ բան չի պարունակում իր մեջ եւ չի կարող որակվել իբրեւ սեռական բնույթի հայհոյանք»,- այսօր դատարանում հայտարարեց ամբաստանյալ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը:

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայաստան» դաշինքի անդամներ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի եւ 10 անձանց գործով քննությունը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն՝ «Բ…ի տղա Նիկոլ» բացականչելուն:

Ամբաստանյալները առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Բագրատ Եսայանը հորդորեց լեզվաբան-փորձագետ հրավիրել եւ հասկանալ՝ դա բնութագրո՞ւմ է, միգուցե՝ եզրահանգում, գնահատական կամ իրականության արձանագրում: Նա ասաց նաեւ, որ կան այդ օրվա ցույցից տեսաձայնագրություններ, որտեղ հասարակության մի զգալի հատված վանկարկում է «Բ…-ի տղա Նիկոլ» եւ հետաքրքրվեց՝ արդյոք այն, որ ինքը չի միացել հասարակության այդ հատվածին եւ նույնանման վանկարկում չի արել, բնութագրվո՞ւմ է իբրեւ անհարգալից վերաբերմունք հասարակության այդ հատվածի նկատմամբ:

Բագրատ Եսայանի համար մեղադրական եզրակացության մեջ հստակ չէ նաեւ, թե սեռական բնույթի հայհոյանքն ո՞ւմ է ուղղված: Բագրատ Եսայանը մեղադրվում է նաեւ տեւական ժամանակ ոստիկաններին սեռական բնույթի հայհոյանք տալու մեջ, ուստի նա հետաքրքրվեց՝ «Բ…-ի տղա Նիկոլ» արտահայտությունն արդյոք հայհոյանք է նաեւ ոստիկանների նկատմամբ:

Դատախազը առարկեց՝ պնդելով, որ ամբաստանյալին հասկանալի է մեղադրանքը, պարզապես նա չարաշահում է իր իրավունքը եւ դատական նիստերի դահլիճում տեւական ժամանակ նույն արտահայտությունն է հնչեցնում:

Բագրատ Եսայանը պնդեց, որ պետական մեղադրողը պատրաստ չէ պաշտպանել մեղադրանքը, մասնավորաբար, իր մասով եւ հավելեց, որ չգիտի, թե ով է տվյալ անձը, ում վերագրվում է իբր հայհոյանքը՝ Նիկոլայ ցա՞րը, Նիկոլ Քիդմա՞նը…

Դատախազն ասաց, որ ապացույցների հետազոտման փուլում ամբողջական կներկայացնի դրանք:

Ամբաստանյալ Նարեկ Մանթաշյանն էլ հավելեց, որ ինքը չի արել խնդրո առարկա արտահայտությունը, բայց եթե այն վերաբերվում է ՀՀ գործող վարչապետին, ամբողջովին համամիտ է բնութագրման հետ:

Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով իր պաշտպանյալին մեղսագրվող մեկ այլ դրվագի՝ հավկիթով դատախազության շենքին հարվածելուն, հիշեցրեց, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» ակումբի վրա էլ են հավկիթներ նետվել եւ դա որեւէ իրավական հետեւանք չի ունեցել: Նա նաեւ հիշեցրեց, որ 2015-ի հունիսի 24-ին, «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ցույցերի ժամանակ տեւական ժամանակ հայհոյանքներ էին հնչում այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի նկատմամբ, դա էլ իրավական հետեւանք չի ունեցել ու հետաքրքրվեց՝ ի՞նչն է փոխվել մեր դատական պրակտիկայում, երբ այլեւս հավկիթ նետելը եւ տեւական հայհոյանքը քրեորեն հետապնդելի են դարձել:

Թե ինչո՞ւ նախկինում այդ արարքները իրավական հետեւանք չեն ունեցել՝ մեղադրող դատախազն ասաց, որ այս գործով քննության առարկա չէ: Դատախազի պատասխանից Ռուբեն Մելիքյանը եզրակացրեց, որ անհասկանալի է, թե նշված արարքները երբվանից դարձան հանցագործություն:

Դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031