Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հովհաննես Հովհաննիսյանը համոզել է իր դոկտորականի խնջույքի թամադային». Գեւորգ Էմին-Տերյան

Դեկտեմբեր 08,2021 15:26

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ կա դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում կայանալիք ռեկտորի ընտրություններին, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։

«Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին։ Իսկ դա էլ նշանակում է, որ որևէ ծրագրային քննարկում, ապագայի վերաբերյալ բանավեճ, համակարգային փոփոխություն և ի վերջո, որևէ տեսլական պարզապես բացառվում են»,-ասված է հայտարարության մեջ։

Ավել վաղ Aravot.am-ին ԵՊՀ-ի լրատվականից տեղեկացրել էին, որ Հովհաննես Հովհաննիսյանը միակ թեկնածուն է, քանի որ մյուս թեկնածուի հայտի ընդունման հետ կապված որոշակի խնդիրներ են եղել, սահմանված կարգի խախտմամբ է ուղարկել փաստաթղթերը, ուշացումով եւ միայն էլեկտրոնային եղանակով, իսկ թղթային տարբերակները խորհուրդը չի ստացել: Համալսարանից նաեւ այդպես էլ չէին հայտնել, թե ով է երկրորդ թեկնածուն:

Գեւորգ Էմին-Տերյան

Գրականագետ, ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց. «Ես համալսարանական եմ» շարժումը հայտարարություն տարածեց, որով ամփոփել էինք իրավիճակը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի համար միայն մեկ հոգի է առաջադրվել՝ Հովհաննես Հովհաննիսյանը: Այն, որ կառավարությունը պնդում է, որ չունենալով դրա իրավունքը՝ Հովհաննես Հովհանիսյանը պետք է լինի ռեկտոր, այլեւս բոլորը հասկացել են: Հետևաբար` այլևս բուհական ինքնավարությունից, տեսլականից եւ այլնից խոսելն անիմաստ է եւ ժամանակավրեպ:

Ընդ որում, թեեւ առաջադրումների ժամկետն անցել է, պարզվեց, որ երկրորդ աստվածաբանն է առաջադրվել՝ Արծրունի Սահակյանը ու դարձյալ՝ կանոնակարգի խախտմամբ: Ի դեպ, նա անցյալ տարի հավակնում էր ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնին, բայց փաստորեն, ինչ-որ մեկն իրեն համոզել է, որ հանդես գա որպես երեւութական թեկնածու»:

Մեր հարցին՝ իր տպավորությամբ ինչո՞ւ էր երկրորդ թեկնածուի անունը գաղտնի պահվում, Գեւորգ Էմին-Տերյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Որովհետեւ չկար երկրորդ թեկնածու: Ըստ երեւույթին իրենք դա արել են «Ես համալսարանական եմ» շարժման հայտարարությունից հետո, հետին թվով են գրանցել: Ու քանի որ Հովհաննես Հովհաննիսյանն այլ մասնագետների չի կարողացել համոզել՝ դա համոզել է իր դոկտորականի խնջույքի թամադային՝ Արծրունի Սահակյանին»:

 Արծրունի Սահակյանի մեկնաբանությունը՝ ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031