Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Դեկտեմբեր 08,2021 14:42

Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10 սմարթֆոնն ամսական ընդամենը 2940 դրամով և ստանալ Canyon BSP-5 կամ Mi Compact BT2 անլար բարձրախոս, գեղեցիկ հեռախոսահամար, ինչպես նաև 1 ամիս անվճար օգտվել Level Up 1700 սակագնային պլանի ներառումներից։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ ընդամենը 105 900 դրամով, այնպես էլ ապառիկ։ Ի դեպ, Ucom-ում գործում են ապառիկի լավագույն պայմաններն առաջին 12 ամսվա համար․ 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք:

Xiaomi Redmi 10-ն ունի 4 սուպեր տեսախցիկներ․ 50 ՄՊ հիմնական տեսախցիկը շատ բարձր որակի նկարներ ստանալու համար է, 2 ՄՊ մակրո տեսախցիկը շրջապատող միկրոաշխարհը բացահայտելու համար է։ 2 ՄՊ-ոց տեսախցիկի խելացի ֆոկուս հնարավորությամբ գնորդները կընդգծեն կարևորը կադրում։ Առջևի՝ 8 ՄՊ ուլտրալայն տեսախցիկն առավել ընդգրկուն պատկերներ կապահովի, այն ամենահարմարն է ընտանիքով և ընկերներով պանորամա սելֆիներ անելու համար:

«Ինչպես միշտ, Ամանորին ընդառաջ Ucom-ում հնարավոր է ձեռք բերել նորագույն սմարթֆոններից մեկը լավագույն պայմաններով։ Xiaomi Redmi 10-ը գրավում է թե՛ տեսախցիկների և մարտկոցի հզորությամբ, և թե՛ գնով։ Ձեզ մնում է միայն ֆիքսել կարևոր պահերը մտերիմների հետ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031