Երեկ ԱԺ-ում ՔՊ պատգամավորների ու ընդդիմադիր պատգամավորների օգնականների մասնակցությամբ ծեծկռտուք էր եղել:
ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էր նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները: ՔՊ պատգամավորներից միջադեպին մասնակցում էին Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը:
Վերջինս այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Որեւէ տեղից հրահանգավորված չի եղել դա: Կարճ ասեմ՝ երեկվանից այդ երիտասարդը՝ Գերասիմը մեղավոր չի, մեղավոր են իր շեֆերը, իր քաղաքական հայրերը՝ այստեղ իրեն բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ կատարելու դեմ քրեական գործով, եւս մեկ քրեական գործով եւ այդ մարդուն բերել ԱԺ, տալ աշխատա՞նք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Նշենք, որ Հրաչ Հակոբյանի պնդումների առնչությամբ «Երկիրը» պարզաբանել է. «Հայտնենք, որ Արարատ Միրզոյանի վրա հարձակում գործելու առիթով հարուցված քրեական գործի մասով քննչական խմբին են փոխանցվել բոլոր անհրաժեշտ տեսագրություններն ու ապացույցները, ըստ որի՝ Գերասիմ Վարդանյանը նոյեմբերի 9-ի երեկոյան և լույս 10-ի գիշերվա համապատասխան ժամերին գտնվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ շենքում և որևէ կապ չունի նշված հարձակման հետ»: Եվ նշված է, որ մինչ օրս Գերասիմ Վարդանյանի նկատմամբ նշված գործով չկա որևէ մեղադրանք: