Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն մի քանի ոլորտներ կան, որտեղ տեսանելի է կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը». Սոնա Այվազյան

Դեկտեմբեր 08,2021 14:04

«Առնվազն մի քանի ոլորտներ կան, որտեղ տեսանելի է կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը կամ հնուց պահպանված գործընթացներ կան, թերևս նորովի կրկնվող, որոնք ազդանշան են տալիս, որ փոփոխություններ դեռ չեն եղել և վստահ չենք՝ նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ»,-«Մեդիա կենտրոնում» «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ահազանգեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Սոնա Այվազյանը հիշեցրեց՝ 2021-ի հունվարի դրությամբ կոռուպցիայի ընկալման հերթական համաթիվը զգալի առավելություն էր գրանցել նախորդի համեմատ՝ 7 միավորով, 2018-ի նկատմամբ՝ 14 միավորով: Այս առիթով նա շարունակեց. «ՀՀ հեղափոխական իշխանությունների ստանձնած պայքարը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք սկսվել են և այն պատրաստակամությունը, որով պետությունը ստանձնել է կոռուպցիայի դեմ պայքարում, տվեց որոշակի արդյունքներ»:

Ըստ Սոնա Այվազյանի՝ դեռևս պետք է տեսնել, թե հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն. «Հերթական համաթիվը կհրապարակվի հունվարին: Այդ ժամանակ պետք է հասկանալ՝ արդյոք առաջընթացը կայո՞ւն է: Ներկայումս ընթանում են բազմաթիվ բարեփոխումներ: Հակակոռուպցիոն ինստիտուտների ճարտարապետությունը հստակ է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է ոչ լիարժեք՝ իր բոլոր իրավասություններով, իրավապահ հիմնական մարմինը հակակոռուպցիոն մարմինը, ձևավորման գործընթացում է, հակակոռուպցիոն դատարանները դեռ պիտի սկսեն ձևավորվել: Ապօրինի ձեռքբերված գույքի վերաբերյալ որոշ գործընթացներ ընթանում են: Պրոցեսը գնում է և տեսանելի է ու դրա վերաբերյալ կարծիքներն ավելի ուշ կհայտնենք: Առնվազն մի քանի ոլորտներ կան, որտեղ տեսանելի է կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը կամ պրոցեսներ կան թերևս հնուց պահպանված, թերևս նորովի կրկնվող, որոնք ազդանշան են տալիս, որ փոփոխություններ դեռ չեն եղել և վստահ չենք՝ նախատեսվում են, թե՝ ոչ: Նաև մտահոգություն են առաջացնում, թե առհասարակ այդ ոլորտները ենթարկվո՞ւմ են փոփոխությունների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031