Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վրդովմունք է հայտնել, որ Ռուսաստանին մեղադրում են «վատը» լինելու մեջ, մինչդեռ Ռուսաստանն էր, որ դադարեցրեց արյունահեղությունը Ղարաբաղում:
«Խաղաղություն (Հայաստանի և Ադրբեջանի միջև-խմբ.) օգնեց հաստատել Ռուսաստանը: Ռուսաստանին ծափահարելու փոխարեն (ԱՄՆ-ը – խմբ.) սկսում է քննադատել,- ասել է Նազարբաևը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ