Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան «Այդ սկանդալային տեսանյութում Ալեն Սիմոնյանն ի սրտե է խոսում»

Դեկտեմբեր 08,2021 13:21

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում վերլուծեց Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող հայ զինվորների մասին Ալեն Սիմոնյանի արած սկանդալային հայտարարություններով տեսագրության բովանդակությունը:

«Երբ նոյեմբերի 9-ից հետո գերիների հարցով ես հացադուլ արեցի, շատերն էին ինձ մոտենում, այդ թվում՝ գերիների ծնողները եւ ասում, որ դադարեցնեմ: Նրանցից շատերը կարդացել էին միայն ՔՊ-ական լրատվամիջոցների վերնագրերը, իբրեւ թե ես իմ կորցրած ռեստորանի համար եմ դա անում, իբրեւ գերիների հարցով հետաքրքրվողները, պայքարողները եւ խնդիրը բարձրացնողները, ու ես էլ նրանց հետ, խանգարում ենք այս իշխանությանը՝ իրենց զավակներին վերադարձնելու գործընթացը կազմակերպելու հարցում: Գերիների ծնողները նույնիսկ թուրքերի տարածած տեսանյութի մեջ չէին լսել, որ ես այն մտքի վրա եմ հուզվում, որ մենք մեր երեխաներին ենք թողնում այստեղ: Ես այդ տեսանյութում հայերեն էի խոսում, այլ ոչ թե թուրքերեն: Բայց ես հասկանում էի ծնողների ապրումները, նրանց վիճակը, եւ նրանց հետ չէի կարող կոպիտ խոսել:

Մենք ուղղակի ճանաչում էինք այս հակահայ գործիչներին եւ գիտեինք, որ ոչ մի բանով էլ չեն զբաղվելու: Լավագույն դեպքում՝ դա առեւտրի հարց կարող էր լինել: Այն հայտարարությունները, որ արվում էին, թե պատրաստ եմ իմ որդուն տալ մեր եղբայր գերիներին վերադարձնելու դիմաց՝ շատ լավ հասկանում էի, որ կեղծ են: Դա ասվում էր ամենահասարակ հնդկական սերիալները նայող ու հավանող մարդկանց համար: Գլխում եղած պարունակությունը ճիշտ օգտագործող ցանկացած մարդ արարած այդ ֆալշը տեսնում է:

Ես հիմա իմ անձնական կարծիքը պիտի հայտնեմ Ալեն Սիմոնյանի անվան հետ կապված իբրեւ թե թաքուն տեսաձայնագրության մասին: Ես այստեղ նույնպես մանիպուլյացիա եմ տեսնում: Ինչպե՞ս եղավ, որ այդ թաքուն նկարողի տեսագրության ամբողջական տարբերակը հանկարծ հայտնվեց իրենց մոտ:

Այդ սկանդալային տեսանյութում Ալեն Սիմոնյանն իր սրտից է խոսում: Բայց այդ ամենը բեմադրություն էր. սկզբում պետք է հրապարակվեր կարճ տարբերակը, հետո ամբողջականը, որը պետք է ամբողջ տպավորությունը մաքրեր: Բայց քանի որ նա ոչ միայն վատ դերասան է, այլեւ վատ սցենարիստ, հաշվի չէր առել, որ ամբողջական կոչված տարբերակում էլ պարզ երեւում է, որ ինքը խոսում է ի սրտե»,-ասել է նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031