Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին. «Ես համալսարանական եմ» նախաձեռնություն

Դեկտեմբեր 08,2021 12:45

Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։ Եվ սա այն դեպքում, երբ կարող էին առաջադրվել շատ ավելի մեծ թվով գիտնականներ և դասախոսներ, քանի որ կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելուց հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել գիտությունների թեկնածուներն ու դոցենտները։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին։

Իսկ դա էլ նշանակում է, որ որևէ ծրագրային քննարկում, ապագայի վերաբերյալ բանավեճ, համակարգային փոփոխություն և ի վերջո, որևէ տեսլական պարզապես բացառվում են։

«Ես համալսարանական եմ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031