Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում. «Հետք»

Դեկտեմբեր 08,2021 11:43

Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում։ Նարիբեկյանի ընկերությունը կահույք է մատակարարում պետական մի շարք գերատեսչությունների։

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսին գրել էինք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն մոտ 150 գնման պայմանագիր է կնքել պետական տարբեր մարմինների հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում էր 250 միլիոն դրամը։ 2014թ․ հիմնադրված ընկերությունը մինչև իշխանափոխությունը ընդամենը երեք գործարք ուներ պետության հետ։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ այս տարվա օգոստոսից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ևս 7 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ։

Այդ յոթ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 8,3 մլն դրամ։

«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն Վահան Նարիբեկյանին փոխկապակցված միակ ընկերությունը չէ, որը մասնակցում և հաղթում է պետական գնումների մրցույթներում։

Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Տրդատ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031