Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
– Դեկտեմբերի 5-ի ընտրություններն ինչպե՞ս եք գնահատում, որոշ համայնքներում ՔՊ-ն պարտվեց, մարզերը մերժեցին ձեր իշխանությանը։
– Ձեւակերպումը, որ մերժեցին մեր իշխանությանը, ճիշտ չի, որովհետեւ մերժումը կլիներ, եթե զրո ձայն հավաքեինք։ Բայց քանի որ զրո ձայն չենք հավաքել, հետեւաբար, որոշ տեղերում դա պետք է ազդակ լինի մեզ համար, որ, ասենք, մենք ինչ-որ բանով թերացել ենք, մեր տեղական պատասխանատուներն են թերացել, ոնց որ, օրինակ, ձեր թերթը գրեց, որ իմ հայրենի գյուղում ՔՊ-ն պարտվեց։ Դա նշանակում է, որ դա ազդակ է, որ իմ համագյուղացիներն ինչ-որ իմաստով դժգոհ են իմ աշխատանքից, դա ազդակ պետք է լինի, որ ես վերանայեմ որոշ բաներ։
– Իսկ վերլուծե՞լ եք պատճառները, օրինակ՝ Ձեր գյուղում ՔՊ-ն ինչո՞ւ է պարտվել, դժգո՞հ են Ձեր աշխատանքից, ձեր թեկնածուի՞ն չեն ցանկացել ձայն տալ, թե՞ դժգոհ են ընդհանուր իշխանություններից։
Կարդացեք նաև
– Բնականաբար, ՏԻՄ ընտրությունների ժամանակ շատ էական է նաեւ թեկնածուների, ավագանու անդամների, առաջին դեմքի ով լինելը։ Դա շատ էական է։ Բայց, այդուհանդերձ, եթե մենք ներկայացել ենք թիմով, հետեւաբար, էդ պարտության մեջ յուրաքանչյուրս ունենք մեր բաժինը, այդ թվում՝ ես։ Հետեւաբար, կարամ անհատական նայեմ, կարամ նայեմ ամբողջական։
– Տպավորություն էր, որ ձեզ համար պատվի հարց էր՝ համայնքները վերցնել ձեր տիրապետության տակ, եւ այնտեղ, որտեղ քաղաքապետերը ձերոնքական չեն, ձեզնով անել։ Դրա համար ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել էիք մի շարք քաղաքներում՝ Աբովյան, Վանաձոր, Մասիս․․․
– Երբ որ ես թաքուն եմ մնում ժուռնալիստներից, իմ գործընկերներից, իմ շրջապատից, պառկած եմ լինում եւ մտածում եմ էս հարցերի մասին, մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ, այ, էս քաղաքում, որ ընդդիմադիր թեկնածուն է հաղթել, մեր թիմի անդամների խոշորացույցային դիտարկումների տակ տվյալ համայնքի ղեկավարն էնպես աշխատի, որ ժողովուրդը դրանից շահի։ Ես ինչի՞ պիտի դրանից վատ զգամ, օրինակի համար։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում